Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i166770-Շառլ_Միշելը_հեռախոսազրույց_է_ունեցել_Իլհամ_Ալիևի_հետ
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, թե այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի օրակարգում է եղել նաև իրավիճակը Հարավային Կովկասում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2022 14:29 Asia/Tehran
  • Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, թե այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի օրակարգում է եղել նաև իրավիճակը Հարավային Կովկասում։

«Մենք քննարկեցինք վերջին իրադարձությունները Ուկրաինայում, տարածաշրջանային անվտանգությունն ու պատերազմի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա։ Զրույցը տեղի ունեցավ անցած շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո»,-Թվիթերում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավարը` հավելելով. «Եվրամիությունը կշարունակի աջակցել կայուն, խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասին»։Շառլ Միշելից բացի, անցած շաբաթ Հայաստանի վարչապետը Փարիզում հանդիպել էր նաև Ֆրանսիայի նախագահի հետ, ով հայտարարել էր, թե Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը իր ազդեցությունը կունենա նաև այլ տարածաշրջանների, այդ թվում՝ Կովկասի վրա։

Ադրբեջանի նախագահական նստավայրն էլ հաղորդում է, թե զրույցի ընթացքում Ալիևը Միշելի հետ քննարկել է «հարաբերությունների կարգավորումը Հայաստանի հետ։«Անդրադարձ է եղել Հարավային Կովկասում հետպատերազմյան իրավիճակին, առկա շփումներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում` հարցեր սահմանների դելիմիտացիայի և հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ»,- հայտարարել է պաշտոնական Բաքուն։