Չինաստանը միջազգային իրավունքը խախտողների դասախոսության կարիքը չունի․ Չինաստանի պատասխանը ՆԱՏՕ-ին
Չինաստանը երբեք չի մոռանա, թե ով է հարվածներ հասցրել Հարավսլավիայում Չինաստանի դեսպանատանը, և նա միջազգային իրավունքը խախտողների դասախոսությունների կարիքը չունի։
Այս մասին ասվում է ԵՄ-ում Չինաստանի առաքելության կայքում տեղադրված հայտարարության մեջ։«Չինացի ժողովուրդը ի վիճակի է լիովին կիսել այլ երկրների ցավն ու տառապանքը, քանի որ մենք երբեք չենք մոռանա, թե ով է ռմբակոծել Հարավսլավիայում մեր դեսպանատունը: Եվ մեզ պետք չեն արդարադատության մասին դասախոսություններ միջազգային իրավունքը խախտողի կողմից»,- նշված է հրապարակված ուղերձում, որը պատասխան էր ՆԱՏՕ-ի այն քննադատությանը, որտեղ խոսվում է Չինաստանի՝ ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ դիրքորոշման մասին։Որպես Սառը պատերազմի մնացորդ և աշխարհի ամենամեծ ռազմական դաշինք՝ ՆԱՏՕ-ն շարունակում է ընդլայնել իր աշխարհագրությունը և գործողությունների շրջանակը, ասվում է հայտարարության մեջ։
araratnews.am