Ռուսաստանը դիտարկում է նավթի և գազի արտահանման համար բիթքոին ընդունելու հնարավորությունը
https://parstoday.ir/hy/news/world-i167708-Ռուսաստանը_դիտարկում_է_նավթի_և_գազի_արտահանման_համար_բիթքոին_ընդունելու_հնարավորությունը
Ռուսաստանը դիտարկում է բիթքոին ընդունել որպես վճար իր նավթի և գազի արտահանման համար, ըստ բարձրաստիճան օրենսդիրի, հայտնում է RBC-ն։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 25, 2022 13:02 Asia/Tehran
  • Ռուսաստանը դիտարկում է նավթի և գազի արտահանման համար բիթքոին ընդունելու հնարավորությունը

Ռուսաստանը դիտարկում է բիթքոին ընդունել որպես վճար իր նավթի և գազի արտահանման համար, ըստ բարձրաստիճան օրենսդիրի, հայտնում է RBC-ն։

Պավել Զավալնին, ով գլխավորում է Ռուսաստանի Պետդումայի էներգետիկայի հանձնաժողովը, ասում է, որ «բարեկամ երկրներին» կարող է թույլատրվել վճարել կրիպտոարժույթով կամ իրենց տեղական արժույթներով։

Այս շաբաթվա սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ցանկանում է, որ «անբարյացակամ» երկրները գազը գնեն ռուբլով։

Հինգշաբթի Զավալնին ասել է, որ երկիրը այլընտրանքային ուղիներ է որոնում էներգակիրների արտահանման համար վճարումներ ստանալու համար։

«Մենք վաղուց Չինաստանին առաջարկում էինք անցնել ազգային արժույթներով՝ ռուբլով և յուանով հաշվարկներին»,-ասել է Զավալնին:

«Թուրքիայի հետ դա կլինի լիրա և ռուբլի։ Կրիպտոարժույթը ևս մեկ տարբերակ է»,-ասել է օրենսդիրը։

armradio.am