Մերկելը մայիսի 23-24-ին կայցելի Թուրքիա
https://parstoday.ir/hy/news/world-i16876-Մերկելը_մայիսի_23_24_ին_կայցելի_Թուրքիա
Գերմանիայի Դաշնային Հանրապետության վարչապետ Անգելա Մերկելը կմասնակցի Ստամբուլում 2016 թվականի մայիսի 23-24-ին անցկացվելիք մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի համաշխարհային գագաթաժողովին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2016 14:40 Asia/Tehran
  • Մերկելը մայիսի 23-24-ին կայցելի Թուրքիա

Գերմանիայի Դաշնային Հանրապետության վարչապետ Անգելա Մերկելը կմասնակցի Ստամբուլում 2016 թվականի մայիսի 23-24-ին անցկացվելիք մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի համաշխարհային գագաթաժողովին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը, ԳԴՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերգը հայտարարել է, որ Մերկելն անձամբ ելույթ կունենա գագաթաժողովում, ինչպես նաեւ կմասնակցի այլ առաջնորդների հետ երկկողմանի բանակցություններում:

Ըստ գերմանական ռադիոկայանի` Զայբերտը նշել է, որ դեռեւս հարցականի տակ է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ Մերկելի հնարավոր հանդիպումը: Թուրքիա այցին Մերկելին կուղեկցեն Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը եւ տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարար Հերդ Մյուլլերը:

2016 թվականի ապրիլի 23-ին Մերկելը Եվրախորհրդի ղեկավար Դոլադ Տուսկի եւ Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Թիմերմաննի հետ այցելել էր թուրքական Այնթափ փախստականների հետ կապված ճգնաժամային իրավիճակի գնահատման համար: