Շվեդիան և Ֆինլանդիան շուտով կմիանան ՆԱՏՕ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i169016-Շվեդիան_և_Ֆինլանդիան_շուտով_կմիանան_ՆԱՏՕ_ին
Շվեդիան և Ֆինլանդիան հաշվի առնելով Ուկրաինայի ճգնաժամը, ներկայումս մտադիր են միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ): Արևմտյան լրատվամիջոցները հաղորդել են, որ այդ երկու երկրները շուտով կմիանան ՆԱՏՕ-ին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 09, 2022 18:09 Asia/Tehran
  • Շվեդիան և Ֆինլանդիան շուտով կմիանան  ՆԱՏՕ-ին

Շվեդիան և Ֆինլանդիան հաշվի առնելով Ուկրաինայի ճգնաժամը, ներկայումս մտադիր են միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ): Արևմտյան լրատվամիջոցները հաղորդել են, որ այդ երկու երկրները շուտով կմիանան ՆԱՏՕ-ին:

CNN-ը հայտնել է, որ այդ քայլը կզայրացնի Մոսկվայի պաշտոնյաներին:

Ըստ հաղորդման՝ ՆԱՏՕ-ի պաշտոնյաները CNN-ին ասել են, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ այս ռազմական դաշինքին միանալու վերաբերյալ բանակցություններն ավելի լուրջ են դարձել Ուկրաինայի  դեմ Ռուսաստանի ռազմական  հարձակումից հետո և ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներն ամերիկյան լրատվական ցանցին հայտնել են, որ  այդ դիմումը կքննարկվի այս շաբաթ կայանալիք նիստում: ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների նիստը կայանալու է Ֆինլանդիայի և Շվեդիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ: