Շվեդիան և Ֆինլանդիան շուտով կմիանան ՆԱՏՕ-ին
Շվեդիան և Ֆինլանդիան հաշվի առնելով Ուկրաինայի ճգնաժամը, ներկայումս մտադիր են միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ): Արևմտյան լրատվամիջոցները հաղորդել են, որ այդ երկու երկրները շուտով կմիանան ՆԱՏՕ-ին:
CNN-ը հայտնել է, որ այդ քայլը կզայրացնի Մոսկվայի պաշտոնյաներին:
Ըստ հաղորդման՝ ՆԱՏՕ-ի պաշտոնյաները CNN-ին ասել են, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ այս ռազմական դաշինքին միանալու վերաբերյալ բանակցություններն ավելի լուրջ են դարձել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական հարձակումից հետո և ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներն ամերիկյան լրատվական ցանցին հայտնել են, որ այդ դիմումը կքննարկվի այս շաբաթ կայանալիք նիստում: ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների նիստը կայանալու է Ֆինլանդիայի և Շվեդիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ: