Ֆրանսիայում ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո բողոքի ցույցեր են սկսվել
Հարյուրավոր ֆրանսիացիներ Ռեն քաղաքում բողոքի ցույց են անցկացրել նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: Ցույցերի ընթացքում տեղի են ունեցել բախումներ:
Կիրակի օրը ամբողջ երկրում անցկացվել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը, որոնց նախնական արդյունքների համաձայն՝ առաջատարը գործող նախագահ Էմանուել Մակրոնն է՝ հավաքելով ձայների 28,4 տոկոսը: Մակրոնին հաջորդում է ծայրահեղ աջ թեկնածու Մարին Լը Պենը՝ 23,4 տոկոսով։
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից և Մարին Լը Պենի նկատմամբ Էմանուել Մակրոնի 2% տարբերությամբ առաջ անցնելուց հետո, ֆրանսիական Ռեն քաղաքում խոշոր ցույց է տեղի ունեցել, որի ժամանակ ցուցարարները կոտրել են խանութների ցուցափեղկերը և այրել մեքենաներ:
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ցույցին մասնակցել է Ռեն քաղաքի ավելի քան 500 բնակիչ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio