Լոնդոնում Իսրայելի դեսպանատան դիմաց հակաիսրայելական բողոքի ցույց է անցկացվել
(last modified Sat, 23 Apr 2022 09:05:27 GMT )
Ապրիլ 23, 2022 13:35 Asia/Tehran

Բրիտանիայի տարբեր խավերի հարյուրավոր ներկայացուցիչներ, ուրբաթ օրը հավաքվել են Լոնդոնում Իսրայելի դեսպանատան դիմաց՝ բողոքելու Սիոնիստական ​​ռեժիմի կողմից բռնազավթված տարածքներում իրականացվող շարունակական հանցագործությունների ու բռնությունների դեմ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ցուցարարները վանկարկել են հակաիսրայելական կարգախոսներ և պահանջել  դադարեցնել Պաղեստինի օկուպացիան և պաղեստինցիներր նկատմամբ կիրառվող բռնությունն ու ապարտեիդը:

Ցույցը ակզմակերպել են պաղեստինամետ խմբերն այդ թվում՝ Բրիտանական մուսուլմանների ասոցիացիան և Պաղեստինյան համերաշխության շարժումը: Ցույցի ամսնակիցները   բրիտանական կառավարությանը կոչ են արել ճնշում գործադրել ռեժիմի վրա՝ դադարեցնելու անօրինական գործողությունները:

Մեծ Բրիտանիայի կառավարության խոսնակը բավարարվել է միայն մտահոգություն հայտնելով Ալ-Աղսա մզկիթում հավատացյալների վրա սիոնիստների կրկնվող հարձակումների կապակցությամբ և  կողմերին զսպվածության կոչ է արել: