Ֆրանսիայի նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Փարիզում անկարգություններ են սկսվել
https://parstoday.ir/hy/news/world-i170322-Ֆրանսիայի_նախագահական_ընտրությունների_արդյունքների_հրապարակումից_հետո_Փարիզում_անկարգություններ_են_սկսվել
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, նախագահ Էմանուել Մակրոնի հարյուրավոր հակառակորդներ հավաքվել են Փարիզում և երկրի այլ քաղաքներում ու բողոքի ցույցեր անցկացրել, որոնց ըթնացքում բախվել են ոստիկանության հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2022 07:46 Asia/Tehran

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, նախագահ Էմանուել Մակրոնի հարյուրավոր հակառակորդներ հավաքվել են Փարիզում և երկրի այլ քաղաքներում ու բողոքի ցույցեր անցկացրել, որոնց ըթնացքում բախվել են ոստիկանության հետ։

Մակրոնը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթեդց Մարին Լը Պենին և ևս հինգ տարի կմնա Ելիսեյան պալատում:  

Փարիզի կենտրոնական հրապարակում բախումներ են տեղի ունեցել: հակաֆաշիստ ​​ցուցարարների և ոստիկանության միջև:

Ոստիկանությունն  արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար և հարձակվել նրանց վրա։

Չնայած տեղական իշխանությունների սահմանած պարետային ժամին, կիրակի երեկոյան նմանատիպ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Ֆրանսիայի արևմտյան Ռեն և Նանտ քաղաքներում։

Ռեն քաղաքում մոտ 250 ցուցարարներ հրկիզել են աղբամանները, իսկ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել նրանց ցրելու համար։