Ապրիլ 27, 2022 17:55 Asia/Tehran
  • Արևմուտքի ցինիզմն այն է, որ սովը սպառնում է ոչ թե նրան, այլ զարգացող երկրներին. փորձագետ

ՌԳԱ (Ռուսաստանի գիտությունների ակադեմիա) հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի տնօրեն, տնտեսական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Կուզնեցովը կարծում է, որ հակառուսական պատժամիջոցների պատճառով բոլորից շատ կտուժեն զարգացող տնտեսությամբ երկրները։

«Մյուս երկրների վրա բացասական ազդեցություն են թողնում ոչ թե Ուկրաինայի իրադարձությունները, այլ մեծածավալ տնտեսական պատերազմը, որը Ռուսաստանի նկատմամբ սկսել է Արևմուտքը»,- ասել է նա Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում Մոսկվա-Բիշքեկ-Մինսկ-Երևան-Նուր Սուլթան տեսակամրջի ժամանակ։

Ռուսաստանից և Ուկրաինայից հացահատիկի մատակարարումները շատ կարևոր են զարգացող երկրների համար։ Միևնույն ժամանակ, Ուկրաինան այս տարի հացահատիկի էական արտահանող չի լինի, իսկ Ռուսաստանը կարող է բախվել տեղափոխման որոշ ուղղությունների արգելափակման հետ։ Այսինքն, ըստ տնտեսագետի, ՆԱՏՕ-ի երկրները թույլ չեն տա Ռուսաստանից դեպի զարգացող երկրներ սննդամթերք մատակարարել։

«Պարենամթերքի հետ կապված արևմտյան երկրների ցինիզմն այն է, որ պարենային ճգնաժամը հիմնականում կլինի ոչ իրենց մոտ։ Պարենային ճգնաժամ կապրեն աշխարհի զարգացող երկրներում»,- նշել է Կուզնեցովը։

Նրա խոսքով` պրոտեկցիոնիզմի պայմաններում ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ տասնամյակների գյուղատնտեսական քաղաքականությունը թույլ է տալիս եվրոպացիներին բարեհաջող հաղթահարել Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի հետևանքները։ Միևնույն ժամանակ, նա չի բացառում, որ խնդիրներ կարող են առաջանալ հանքային պարարտանյութերի և պարենի առանձին տեսակների հետ կապված։

Սակայն փորձագետը համոզված է, որ Արևմուտքում աղետալի իրավիճակ չի լինի։

Հիշեցնենք` Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո Արևմուտքը Ռուսաստանի դեմ խստացրել է պատժամիջոցները, որոնք ուղղված են առաջին հերթին բանկային ոլորտի և բարձր տեխնոլոգիական ապրանքների մատակարարման դեմ։ Այս ամենն արդեն տնտեսական խնդիրների պատճառ է դարձել ԱՄՆ-ի և Եվրամիության համար՝ առաջացնելով վառելիքի ու սննդամթերքի գների աճ։

Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 63-րդ օրը։

armeniasputnik.am

Պիտակ