Փարիզում բախումներ են տեղի ունեցել մայիսմեկյան ցույցերի ժամանակ
https://parstoday.ir/hy/news/world-i171004-Փարիզում_բախումներ_են_տեղի_ունեցել_մայիսմեկյան_ցույցերի_ժամանակ
Փարիզում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 50 մարդ, ավերվել են տասնյակ խանութներ և վիրավորվել են մի քանի հրշեջներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2022 13:32 Asia/Tehran

Փարիզում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 50 մարդ, ավերվել են տասնյակ խանութներ և վիրավորվել են մի քանի հրշեջներ:

Տասնյակ հազարավոր ցուցարարներ կիրակի օրը՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններից մեկ շաբաթ անց, դուրս են եկել Փարիզի փողոցներ՝ նշելու մայիսի 1-ը՝ Աշխատավորների միջազգային օրը: Ցույցի ընթացքում ավերվել են տասնյակ խանութներ, վիրավորել են ութ հրշեջներ, ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 50 հոգու և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։ .

Արհմիությունները և ուսանողական կազմակերպությունները գլխավորում էին Էմանուել Մակրոնի դեմ բողոքի ցույցերը՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը, աջակցել հանրային ծառայություններին և ավելի հարմարվող կլիմայական քաղաքականություն որդեգրել:

Հաղորդվում է, որ Փարիզի ոստիկանների և սևազգեստ երիտասարդների միջև բախումներ են տեղի ունեցել, մի շարք խանութներ ավերվել են, որոշ շրջաններում հրդեհներ են բռնկվել։

Որոշ ցուցարարներ կոտրել են բանկերի ապակիները և հակակապիտալիստական ​​հաղորդագրություններ գրել McDonald's-ի ռեստորանների մուտքերի մոտ։ Ոստիկանությունը նաև արցունքաբեր գազ է կիրառել որոշ փողոցներում։