Պարտված նացիզմը չպետք է գլուխ բարձրացնի. ԵԱՀԿ-ին առընթեր մշտական ներկայացուցիչների կոչը
(last modified Fri, 06 May 2022 08:35:50 GMT )
Մայիս 06, 2022 13:05 Asia/Tehran
  • Պարտված նացիզմը չպետք է գլուխ բարձրացնի. ԵԱՀԿ-ին առընթեր մշտական ներկայացուցիչների կոչը

Մի շարք երկրների՝ ԵԱՀԿ-ին առընթեր մշտական ներկայացուցիչները միջազգային հանրությանը կոչ են արել զգուշորեն վերաբերվել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիզմի դեմ պայքարողների հիշատակին՝ ընդգծելով, որ պարտված նացիզմը երբեք չպետք է գլուխ բարձրացնի։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հայտարարությունը ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի մշտական ներկայացուցիչները՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 77-ամյակի առթիվ:

«...Բացարձակապես անթույլատրելի ենք համարում պատմությունը կեղծելու և պատերազմի արդյունքները վերանայելու փորձերը։ Վճռականորեն դատապարտում ենք ազատագրությանը մասնակցած մարտիկների հուշարձանների ոչնչացումն ու պղծումը, ինչպես նաև վանդալիզմի մյուս ակտերը հիշատակի օբյեկտների և զինվորների գերեզմանների նկատմամբ, որոնք զոհվել են հանուն նացիզմից ու ֆաշիզմից Եվրոպայի և Ասիայի երկրների ազատագրության»,- ասված Է ուղերձում:

Մշտական ներկայացուցիչները նշել են, որ նացիստական հանցագործների և նրանց հանցակիցների ռեաբիլիտացիայի և հերոսացման, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների ժխտման փորձերը արդարացում չունեն այնպես, ինչպես վաղեմության ժամկետ չունեն Նյուրնբերգի միջազգային ռազմական դատարանի որոշումները։

Ուղերձի հեղինակները միջազգային հանրությանը կոչ են արել խնամքով վերաբերվել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիզմի դեմ պայքարողների հիշատակին՝ համոզմունք հայտնելով, որ պարտված նացիզմը երբեք չպետք է գլուխ բարձրացնի ո՛չ Եվրասիա մայրցամաքում, ո՛չ էլ ամբողջ աշխարհում:

armeniasputnik.am

Պիտակ