Շվեդիայի սոցիալական համակարգը կոպիտ վերաբերմունք է ցուցաբերում մուսուլման երեխաների նկատմամբ
Շատ շվեդացի մուսուլման ընտանիքներ ամիսներ շարունակվող բողոքի ցույցերից հետո շարունակում են հայտարարել, որ այդ երկրի սոցիալական համակարգը կոպիտ վերաբերմունք է ցուցաբերում մուսուլման երեխաների նկատմամբ և նույնիսկ առևանգում է նրանց դպրոցից կամ տնից՝ առանց ընտանիքներին տեղյակ պահելու:
Ընտանիքի անդամների խոսքով՝ կառավարությունը սոցիալական ծառայությունների աշխատակիցներին թույլ է տալիս ոստիկանների օգնությամբ երեխաներին բռնի ուժով հեռացնել ծնողներից և հաճախ առանց ծնողների իմացության, տանից կամ դպրոցից վերցնել նրանց ու իրենց հետ տանել:
Առևանգված երեխաներին անմիջապես տանում են գաղտնի տներ՝ հարցաքննության համար, կամ՝ մանկատներ կամ պաշտպանության և կալանավորման վայրեր՝ առանց նրանց ծնողների իմացության:
Շատերը կարծում են, որ Շվեդիայում առևանգված մուսուլման երեխաները դառնում են ռասիստ և ներգրավվում են խոշոր բիզնեսների մեջ:
Այդ համակարգում մանկատները մեծ գումարներ են վճարում Շվեդիայի սոցիալական համակարգին՝ յուրաքանչյուր երեխա ունենալու համար, և յուրաքանչյուր ընտանիք, որը որդեգրում է մանկատան երեխա, ստանում է ամսական 25000 դոլար պետական օգնություն՝ առանց հարկեր վճարելու: