Թուրքիայի ժողովրդի մեծ մասը դժգոհ է կառավարությունից
Թուրքերի ավելի քան 70 տոկոսը դժգոհ է կառավարության տնտեսական գործունեությունից։
Թուրքիան ամիսներ շարունակ պայքարում է տնտեսական ծանր ճգնաժամի դեմ։ Մինչ այժմ նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի բոլոր ջանքերը՝ դադարեցնելու լիրայի արժեզրկումը, կրճատել գործազրկության մակարդակը և նվազեցնել դասակարգային տարբերությունը, ձախողվել են։ Իսկկ դա տրուկ նվազեցրել է նախագահի և «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովրդականությունը:
Երկուշաբթի օրը Եվրասիա հետազոտական ինստիտուտը հայտնել է, որ Թուրքիայի ժողովրդի 74,7 տոկոսը դժգոհ է կառավարության տնտեսական քաղաքականությունից։
Սոցարցման համաձայն՝ Թուրքիայի առաջիակ նախագահական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին կքվեարկի ընտրողների միայն 27,1 տոկոսը։
Մեկ այլ սոցհարցման արդյունքները կանխատեսում են, որ եթե Էրդողանը կարողանա մասնակցել 2023 թվականի նախագահական ընտրություններին, նա կպարտվի ընդդիմադիր կուսակցություններին։