Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին միանալու հայտ են ներկայացրել
https://parstoday.ir/hy/news/world-i172414-Ֆինլանդիան_և_Շվեդիան_ՆԱՏՕ_ին_միանալու_հայտ_են_ներկայացրել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չորեքշաբթի օրն ասել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հայտ են ներկայացրել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 18, 2022 18:18 Asia/Tehran
  • Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին միանալու  հայտ են ներկայացրել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չորեքշաբթի օրն ասել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հայտ են ներկայացրել:

Շվեդիան և Ֆինլանդիան  այն դեպքում են ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ  ներկայացրել, երբ  ռուս պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են  այդ կապակցությամբ: 

Երկուշաբթի օրը Ռուսաստանն զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի որոշումները լուրջ սխալ  են, և որ Մոսկվան քայլեր կձեռնարկի այդ կապակցությամբ: 

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նույնպես որոշումը որակել է որպես հեռուն գնացող հետեւանքներով հերթական մեծ սխալ։