Լավրով. Վաշինգտոնը փորձում է ՀԳՀԾ-ին լրացուցիչ պայմաններ պարտադրել
https://parstoday.ir/hy/news/world-i173548-Լավրով._Վաշինգտոնը_փորձում_է_ՀԳՀԾ_ին_լրացուցիչ_պայմաններ_պարտադրել
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը հայտարարել է. «Միացյալ Նահանգները փորձում է լրացուցիչ պայմաններ պարտադրել Իրանի միջուկային գործարքին, որպեսզի խոչընդոտի դրա վերականգնմանը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 01, 2022 08:53 Asia/Tehran
  • Լավրով. Վաշինգտոնը փորձում է ՀԳՀԾ-ին լրացուցիչ պայմաններ պարտադրել

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը հայտարարել է. «Միացյալ Նահանգները փորձում է լրացուցիչ պայմաններ պարտադրել Իրանի միջուկային գործարքին, որպեսզի խոչընդոտի դրա վերականգնմանը»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Մանամայում Բահրեյնի իր գործընկեր Աբդուլ Լատիֆ բեն Ռաշիդ ալ-Զայանիի հետ հանդիպումից հետո, Լավրովը հավելել է, որ Վաշինգտոնը փորձում է  լրացուցիչ միք անի կետ ավելացնել ՀԳՀԾ-ի վերականգնման բանակցություններում և խոչըդնոտել դհամաձայնագրի վերականգնմանը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն փորձում է փոփոխություններ մտցնել հմաձայնագրի նախնական տեքստում, մինչդեռ այն հաստատվել է ՄԱԿ-ի ԱԽ կողմից»:

Լավրովը հավելել է, որ Մոկսվան կշարունակի հետամուտ լինել ՀԳՀԾ-ի վերականգնմանն առանց լրացումների ու փոփոխությունների:

Իսկ Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ ներկայացուցիչը երեքշաբթի օրն ԱՄՆ-ին կոչ է արել համատեղ աշխատել վերջնական համաձայնության հասնելու համար:

Միխայիլ Ուլյանովը Twitter-ում գրել է. «ԶԼՄ-ները հաղորդում են, որ ԵՄ համակարգող  Էնրիկե Մորայի Թեհրան կատարած վերջին այցի ժամանակ, իրանցիները ճկունություն են ցուցաբերել և հիմա սպասում են ամերիկյան կողմի պատասխանին»։