Թուրքիան Էգեյան ծովի 14 կղզիների նկատմամբ իշխանության հավակնություն ունի
(last modified Wed, 01 Jun 2022 08:22:19 GMT )
Հունիս 01, 2022 12:52 Asia/Tehran
  • Թուրքիան Էգեյան ծովի 14 կղզիների նկատմամբ իշխանության հավակնություն ունի

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Անկարան ինքնիշխանություն ունի Էգեյան ծովի 14 կղզիների նկատմամբ:

 Talking Grace թերթը գրում է, որ Անկարայի և Աթենքի միջև լարվածության ֆոնին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշոն երեքշաբթի օրը հայտարարել է, որ Անկարան նպատակ ունի վճարկել Էգեյան ծովի արևելյան 14 հունական կղզիների նկատմամբ Աթենքի  ինքնիշխանությունը:

Թուրքիայի արտգործնախարարը զգուշացրել է, որ հակառակ դեպքում Հունաստանը կխախտի 1923 թվականի Լոզանի և Փարիզի 1947 թվականի պայմանագրերի դրույթները և պետք է գործի կղզիներն ապազգայնացնելու ուղղությամբ։ Նա զգուշացրել է, որ հակառակ դեպքում կսկսվի կղզիների նկատմամբ ինքնիշխանությունը վիճարկելու գործընթացը։

Էգեյան ծովի վերոնշյալ կղզիներն են՝  Սամուտրաս, Լեմնոս, Լեսբոս, Պասարա, Սամոս, Պատմոս, Իկարիա, Լերոս, Կոս, Տիլոս, Կարպատուս, Կաստելորիզո, Ռոդոս և Սիմի կղզիները:

Վերջերս, ՄԱԿ-ին ուղղված նամակում, Հունաստանը հերքել է Թուրքիայի հայտարարություններն այս կլղզիների վերաբերյալ: