ԵԱՏՄ պետությունների ղեկավարների հանդիպումը կկայանա մայիսի 31-ին Աստանայում
https://parstoday.ir/hy/news/world-i17374-ԵԱՏՄ_պետությունների_ղեկավարների_հանդիպումը_կկայանա_մայիսի_31_ին_Աստանայում
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը կկայանա մայիսի 31-ին Աստանայում: Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2016 13:36 Asia/Tehran
  • ԵԱՏՄ պետությունների ղեկավարների հանդիպումը կկայանա մայիսի 31-ին Աստանայում

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը կկայանա մայիսի 31-ին Աստանայում: Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«ԵԱՏՀ-ի խորհրդի անդամները հավանություն են տվել «2016-2017 թվականներին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների մասին» Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի որոշման նախագծին: Նախատեսվում է այն Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ Եվրասիական տնտեսական միության երկրների նախագահների քննարկմանը ներկայացնել այս տարվա մայիսի 31- ին»,-ասված է ԵԱՏՀ-ի խորհրդի՝ մայիսի 16-ին Մոսկվայում կայացած նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի հաղորդագրությունում։

Մամուլի տեղեկագրի համաձայն՝ ԵԱՏՀ-ի խորհուրդը քննարկել է ինտեգրացման ու մակրոտնտեսության, առևտրի, ֆինանսական քաղաքականության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման, էներգետիկայի և ենթակառուցվածքի, մաքսային համագործակցության ոլորտների մի շարք հարցեր։