ԵԱՏՄ երկրների վարչապետները կհանդիպեն Մինսկում
Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները հունիսի 21- ին Մինսկում միջկառավարական խորհրդի նիստ կանցկացնեն: «Բելտայի» հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։
Նշվում է, որ կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման կիրառումը, արդյունաբերության գերակա և բարձր տեխնոլոգիական ոլորտներում կոոպերացիայի ու ներմուծման փոխարինման հանձնաժողովի ստեղծումը:
Նիստի մասնակիցները կքննարկեն նաև 2021 թվականին անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակը և մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցները:
Նա ավելացրել է, որ օրակարգում կընդգրկվեն նաև տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման, տնտեսության թվայնացման, էլեկտրոնային առևտրի, մաքսային համագործակցության հարցերը:
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
armeniasputnik.am