ԵԱՀԿ գործող նախագահն ակտիվորեն կիրականացնի Վիեննայի պայմանավորվածություններում իրեն վերաբերող կետերը
https://parstoday.ir/hy/news/world-i17452-ԵԱՀԿ_գործող_նախագահն_ակտիվորեն_կիրականացնի_Վիեննայի_պայմանավորվածություններում_իրեն_վերաբերող_կետերը
ԵԱՀԿ գործող նախագահ և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ղարաբաղյան հակամարտության շուրջ հրապարակած հայտարարության մեջ նշել է, որ շփման գծի երկայնքով իրադրությունը շարունակվում է լարված մնալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2016 03:56 Asia/Tehran
  • ԵԱՀԿ գործող նախագահն ակտիվորեն կիրականացնի Վիեննայի պայմանավորվածություններում իրեն վերաբերող կետերը

ԵԱՀԿ գործող նախագահ և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ղարաբաղյան հակամարտության շուրջ հրապարակած հայտարարության մեջ նշել է, որ շփման գծի երկայնքով իրադրությունը շարունակվում է լարված մնալ:

«Ես խորապես ցավում եմ վերջին զոհի համար և կոչ եմ անում կողմերին ամբողջովին հարգել զինադադարի ռեժիմը: Այս համատեքստում ես ողջունում եմ իմ գործընկերներ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախաձեռնությունը` մայիսի 16-ին անցկացել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Ես խրախուսում եմ նախագահների ցուցաբերած կամքը` պահպանել զինադադարը և հասնել հակամարտության խաղաղ լուծմանը, ինչպես նաև նրանց պատրաստակամությունը` բանակցությունների նոր փուլ սկսել հունիս ամսից: Մենք ակտիվորեն կաջակցենք հետաքննության մեխանիզմների ստեղծման գործին, ինչպես նաև իմ անձնական ներկայացուցչի` Անջեյ Կասպրչիկի թիմի աշխատանքի ընդլայնմանը:

Ռազմական գործողությունների բռնկումը ևս մեկ անգամ հիշեցրեց մեզ, որ բոլոր գործադրված ջանքերը փակուղի էին մտել: Զինադադարի պահպանումը խիստ առաջնահերթություն է բանակցությունները վերսկսելու և համապարփակ համաձայնագրի հասնելու համար»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը:

operativ.am

18/5/2016