Սերբիան նոյեմբերից կդադարեցնի Ռուսաստանից նավթի ներկրումը պատժամիջոցների պատճառով. Վուչիչ
https://parstoday.ir/hy/news/world-i174802-Սերբիան_նոյեմբերից_կդադարեցնի_Ռուսաստանից_նավթի_ներկրումը_պատժամիջոցների_պատճառով._Վուչիչ
Սերբիան 2022 թվականի նոյեմբերից չի կարողանա ռուսական նավթ ներկրել ԵՄ պատժամիջոցների պատճառով՝ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2022 14:22 Asia/Tehran
  • Սերբիան նոյեմբերից կդադարեցնի Ռուսաստանից նավթի ներկրումը պատժամիջոցների պատճառով. Վուչիչ

Սերբիան 2022 թվականի նոյեմբերից չի կարողանա ռուսական նավթ ներկրել ԵՄ պատժամիջոցների պատճառով՝ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

«Ամեն օր տասնյակ նոր խնդիրներ են առաջանում, պետք է նկատի ունենալ, որ նոյեմբերից մենք այլևս չենք կարողանա ներկրել ռուսական նավթ: Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների պատճառով երկիրը տարեկան 600 մլն դոլար է կորցնում»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է նրա խոսքը։ Վուչիչը բնակչությանը կոչ է արել պատրաստ լինել դիմակայելու դժվար ձմռանը:

yerevan-times.com