Չինաստանի նախագահը խստորեն քննադատել է ԱՄՆ-ի և Արևմուտքի տնտեսական պատժամիջոցները
Չինաստանի նախագահը կոչ է արել համագործակցել համաշխարհային տնտեսության վերականգնմանն աջակցելու հարցում և քննադատել տնտեսական պատժամիջոցները:
ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը չորեքշաբթի օրը BRICS խմբի բիզնես ֆորումի բացման ժամանակ կոչ է արել համագործակցել՝ վերականգնելու համաշխարհային տնտեսությունը, որին սպառնում են համաճարակը և անվտանգության մարտահրավերները, և քննադատել է պատժամիջոցները, նշելով, որ դրանք աղետ են առաջացնում:
«Ուկրաինական ճգնաժամն ահազանգ է աշխարհի համար: Փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ պատժամիջոցները երկսայր սուր են»,- ասել է Սի Ցզինպինը։
Չինաստանի նախագահը քննադատել է ԱՄՆ-ին և Եվրամիությանը՝ ուկրաինական ճգնաժամի պատրվալով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար՝ ասելով, որ կանխամտածված պատժամիջոցների սահմանումը կվնասի ամբողջ աշխարհի մարդկանց։
Զգուշացնելով ռազմական դաշինքների ընդլայնման վտանգների կապակցությամբ, Սի Ցզինպինը կոչ է արել կոորդինացնել մակրոտնտեսական քաղաքականությունը՝ կանխելու համաշխարհային տնտեսության վերականգնման դանդաղումը կամ խաթարումը, հավելելով, որ խոշոր զարգացած երկրները պետք է վարեն պատասխանատու տնտեսական քաղաքականություն:
BRICS մեխանիզմը ներառում է հինգ խոշոր զարգացող տնտեսություններ՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա: