Դուբայում հրդեհ է բռնկվել ավտոմեքենա տեղափոխող լաստանավի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i176178-Դուբայում_հրդեհ_է_բռնկվել_ավտոմեքենա_տեղափոխող_լաստանավի_վրա
Դուբայում հրդեհ է բռնկվել ավտոմեքենաներ տեղափոխող լաստանավի վրա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 02, 2022 08:51 Asia/Tehran

Դուբայում հրդեհ է բռնկվել ավտոմեքենաներ տեղափոխող լաստանավի վրա:

Sputnik-ի ուրբաթ օրվա հաղորդման համաձայն՝  նավի վրա գտնվող մեքենաները պատկանել են Եմենի Ալ-Մահրա նահանգի գործարար Սաադ Ավադ Ալ-Ջադահիին։

Նիշթուն նավահանգստի կառավարիչ Սայիդ Քրիսի խոսքով՝   նավը շարժվում էր դեպի Եմենի արևելքում գտնվող Ալ-Մահրա գավառի  նավահանգիստ։

Որոշ  աղբյուրներ հայտնել են, որ հրդեհը տեղի է ունեցել անցյալ չորեքշաբթի, և պատճառը եղել է էլեկտրականության միացումը։