Սով կլինի. Լուկաշենկո
https://parstoday.ir/hy/news/world-i176528-Սով_կլինի._Լուկաշենկո
Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ աշխարհում «սով կլինի»։ Եվ դրա պատճառը ոչ միայն ուկրաինական հացահատիկի արտահանման արգելափակումն է, երեքշաբթի՝ հուլիսի 5-ին, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 06, 2022 18:54 Asia/Tehran
  • Սով կլինի. Լուկաշենկո

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ աշխարհում «սով կլինի»։ Եվ դրա պատճառը ոչ միայն ուկրաինական հացահատիկի արտահանման արգելափակումն է, երեքշաբթի՝ հուլիսի 5-ին, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

«Ամեն օր աշխարհը վախեցնում են մինչև աշուն և ձմեռ Հայրենական մեծ պատերազմից ի վեր ամենախոշոր սովով: Սով կլինի, և ոչ միայն այն պատճառով, որ ուկրաինական հացահատիկը դուրս չի բերվել», - ասել է Լուկաշենկոն:

Նա մեղադրել է Արևմուտքին պատժամիջոցներ կիրառելու համար:

«Դուք տեսնում եք այն անօգնականությունը, որով ամբողջ ՄԱԿ-ը փորձում է կանխել անխուսափելի ճգնաժամը: Աշխարհի 50 երկրներ խիստ կախված են նրանից: Բայց սրանք դեռ առաջին ծաղիկներն են: Պարարտանյութերի, նավթամթերքների, տրանսպորտային լոգիստիկայի (բեռնափոխադրումների) նկատմամբ պատժամիջոցների խենթ մահակը սպառնում է խաթարել հետագա գյուղատնտեսական սեզոնները և պարզապես տապալել պարենային շուկաները»,- հավելել է Լուկաշենկոն։

tert.am