Շինձո Աբեի նկատմամբ մահափորձ է իրականացվել
https://parstoday.ir/hy/news/world-i176654-Շինձո_Աբեի_նկատմամբ_մահափորձ_է_իրականացվել
Տոկիոյի իշխանությունները հաստատել են Նարա քաղաքում Ճապոնիայի նախկին վարչապետի նկատմամբ իրականացված մահափորձի մասին լուրը և հավելել, որ նրա վիճակը դեռևս պարզ չէ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 08, 2022 11:40 Asia/Tehran

Տոկիոյի իշխանությունները հաստատել են Նարա քաղաքում Ճապոնիայի նախկին վարչապետի նկատմամբ իրականացված մահափորձի մասին լուրը և հավելել, որ նրա վիճակը դեռևս պարզ չէ:

Reuters -ի հաղորդմամբ՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն հուլիսի 8-ին՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում ելույթ ունենալիս հարձակման է ենթարկվել:  Նախնական տվյալներով ինքնաշեն ատրճանակով նրան կրակել են թիկունքից: Հաղորդվել է, որ Աբեն նա տեղափոխվել է հիվանդանոց:

 

Ըստ տեղեկությունների՝ ուժայինները ձերբակալել են հրաձիգին, ով, ինչպես նշվում է, Ճապոնիայի ռազմածովային ուժերի նախկին անդամ է և ինքնաշեն զենքի միջոցով մահափորձ է կատարել Աբեի դեմ։

ԶԼՄ-ները հաղորդել են, որ Աբեն հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում:

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան դադարեցրել է իր նախընտրական քարոզարշավը և վերադարձել Տոկիո՝ հայտարարելով Աբեի նկատմամբ մահափորձի մասին։

Ճապոնիայի նախկին վարչապետ Աբեն հրաժարական է տվել 2020 թվականի սեպտեմբերին՝ աղիքային հիվանդության պատճառով։ Սինձո Աբեն Ճապոնիայի վարչապետն է եղել 7 տարի 8 ամիս։