Բելառուսը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i176906-Բելառուսը_դիմել_է_Շանհայի_համագործակցության_կազմակերպությանն_անդամակցելու_համար
Բելառուսը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն (ՇՀԿ) անդամակցելու համար, նրա դիմումն արդեն ուղարկվել է անդամ երկրներին և Սամարղանդում կայանալիք գագաթնաժողովում կարող է սկսվել ՇՀԿ-ին նրա անդամակցության ընթացակարգը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 11, 2022 22:30 Asia/Tehran
  • Բելառուսը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու համար

Բելառուսը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն (ՇՀԿ) անդամակցելու համար, նրա դիմումն արդեն ուղարկվել է անդամ երկրներին և Սամարղանդում կայանալիք գագաթնաժողովում կարող է սկսվել ՇՀԿ-ին նրա անդամակցության ընթացակարգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Նորովը:

«Ներկայում Բելառուսը հայտ է ներկայացրել, որն ուղարկվել է անդամ երկրներին: Եվ եթե ընդհանուր որոշում կայացվի, իսկ ես կարծում եմ, որ այդպես էլ կլինի, Սամարղանդի ՇՀԿ գագաթնաժողովում որոշում կկայացվի Բելառուսին ՇՀԿ-ին անդամակցելու ընթացակարգեր սկսելու մասին»,-հայտարարել է Նորովը:

ՇՀԿ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Սամարղանդում սեպտեմբերին։

armenpress.am