Ռուսաստանի նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Իրան
https://parstoday.ir/hy/news/world-i176930-Ռուսաստանի_նախագահը_հաջորդ_շաբաթ_կայցելի_Իրան
Իրանի Իսլամական խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Իրան և Իրանի ու Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման պլանավորումը կլինի երկու երկրների նախագահների միջև խորհրդակցությունների առաջնահերթությունը։
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Հուլիս 12, 2022 07:12 Asia/Tehran
  • Ռուսաստանի նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Իրան

Իրանի Իսլամական խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Իրան և Իրանի ու Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման պլանավորումը կլինի երկու երկրների նախագահների միջև խորհրդակցությունների առաջնահերթությունը։

Իրանի Իսլամական խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի ղեկավար Մոհամմադռեզա Փուր Էբրահիմին ԻՌՆԱ-ի հետ զրույցում, անդրադառնալով Կենտրոնական բանկի ղեկավարի հետ Ռուսաստան կատարած իր այցին և դրամավարկային ու բանկային համաձայնագրերին, նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կայցելի Իրան:

Փուր Էբրահիմին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի Ռուսաստան կատարած վերջին այցից հետո Ռուսաստանում դրական մթնոլորտ է ստեղծվել Իրանի հետ տնտեսական համագործակցության առումով: Նա նշել է, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով Ռուսաստանն առավել քան երբևե կարիք ունի ընդլայնել  Իրանի հետ տնտեսական համագործակցությունը: