Ճապոնիան ԱՄՆ-ին և Ավստրալիային կխնդրի ավելի շատ գազ մատակարարել
Հուլիս 13, 2022 18:40 Asia/Tehran
Ճապոնիայի արդյունաբերության նախարար Կոիչի Հագիուդան հայտարարել է, որ մտադիր է կրկին խնդրել ԱՄՆ-ին և Ավստրալիային ավելացնելու հեղուկ բնական գազի (LNG) արտադրությունը և ապահովելու իր երկիր կայուն մատակարարումները։
«Ես ևս մեկ անգամ կոչ կանեմ Միացյալ Նահանգներին և Ավստրալիային մեծացնել արտադրությունը և ապահովել վառելիքի կայուն մատակարարում, քանի որ հեղուկ գազի համաշխարհային շուկան խստանում է ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո», - մեջբերել է Reuters-ը Հագիուդայի խոսքերը:
Նման խնդրանքով ճապոնացի նախարարը նախատեսում է այս շաբաթ Սիդնեյում կայանալիք հանդիպմանը դիմել ԱՄՆ-ի և Ավստրալիայի էներգետիկայի նախարարներին։
araratnews.am
Պիտակ