Շվեդիայի դատարանը Համեդ Նուրիին դատապարտել է ցմահ ազատազրկման
(last modified Thu, 14 Jul 2022 13:47:22 GMT )
Հուլիս 14, 2022 18:17 Asia/Tehran
  • Շվեդիայի դատարանը Համեդ Նուրիին դատապարտել է  ցմահ ազատազրկման

Շվեդիայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անհիմն մեղադրանքներով կալանքի տակ գտնվող Իրանի քաղաքացի Համիդ Նուրիին։

Իրանի քաղաքացի Համիդ Նուրին Շվեդիայի  երկրի անվտանգության ուժերի կողմից ձերբակալվել է 2019 թվականի նոյեմբերի 9-ին՝ Շվեդիա ժամանելուց հետո: Նա այդ երկիր էր մեկնել իր որդեգրած դստեր ընտանեկան վեճերը լուծելու նպատակով: Նուրին  անազատության մեջ է արդեն շուրջ 32. ամիս.

Համեդ Նուրին   մեղադրվում է Իրանում 34 տարի առաջ տեղի ունեցած ենթադրյալ միջադեպերին առնչություն ունենալու մեջ, իսկ այս գործով հայցվորները հիմնականում  Մոնաֆեղին  ահաբեկչական խմբավորման անդամներն են։

Այս ընթացքում, բացի մենախցում պահվելուց, Նուրին երկար ժամանակ չի կարողացել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։ Երկու շաբաթ առաջ ընտանիքի հետ կարճատև զրույցի ընթացքում նա ընդգծել է, որ դեռ մեկուսարանում է և չնայած տեսողության վատթարացմանը, չի կարողացել դիմել ակնաբույժի։

 ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ շվեդական դատարանը Նուրիին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ Մոնաֆեղին ի ահաբեկչական խմբավորման մեղադրանքների հիման վրա։