Մոսկվան մտադիր է խորացնել Թեհրանի հետ հարաբերությունները. ՌԴ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i177186-Մոսկվան_մտադիր_է_խորացնել_Թեհրանի_հետ_հարաբերությունները._ՌԴ_ԱԳՆ
Թեհրանը Մոսկվայի հուսալի գործընկերն է, Ռուսաստանը մտադիր է մեծացնել Իրանի հետ համագործակցությունը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2022 14:47 Asia/Tehran
  • Մոսկվան մտադիր է խորացնել Թեհրանի հետ հարաբերությունները. ՌԴ ԱԳՆ

Թեհրանը Մոսկվայի հուսալի գործընկերն է, Ռուսաստանը մտադիր է մեծացնել Իրանի հետ համագործակցությունը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։

«Մենք ի դեմս Իրանի տեսնում ենք հուսալի գործընկերոջ ու համախոհի այն գլոբալ փոփոխությունների համատեքստում, որոնք կապված են բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման և հավաքական Արևմուտքի ՝ բոլոր միջոցներով այդ օբյեկտիվ գործընթացին դիմակայելու փորձերի հետ»,- ասել է նա «Ռուսաստան և Իրան. պատմական զուգահեռներ և փոխկապակցվածություն XVI–XXI դարերում» խորհրդաժողովում:

Նրա խոսքով՝ այդ մարտահրավերների լավագույն պատասխանը կլինի Ռուսաստանի և Իրանի համագործակցության խորացումը:

«Ուրախալի է, որ նման վճռականություն են դրսևորում երկու կողմերը։ Այսօր Իրանն ու Ռուսաստանը ոչ միայն հարևաններ են, այլև կարևոր գործընկերներ միջազգային գործերում»,- նշել է Բոգդանովը։

Փոխնախարարը հավելել է, որ երկրները շարունակում են աշխատել նոր միջպետական պայմանագրի վրա, որը կստեղծի 20-25 տարվա հուսալի համագործակցության շրջանակ:

Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին մեկնելու է Թեհրան և բանակցելու է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:

Պուտինը նախատեսում է Իրանում հանդիպել Ալի Խամենեիի և Էրդողանի հետ. Ճաղարյան: