Ադրբեջանն ու ԵՄ-ն առաջիկա օրերին փաստաթուղթ կստորագրեն էներգետիկ անվտանգության ոլորտում
Ադրբեջանն ու ԵՄ-ն առաջիկա օրերին փաստաթուղթ կստորագրեն էներգետիկ անվտանգության ոլորտում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, գրում է «Интерфакс»-ը։
Ալիեւը նաեւ հիշեցրել է, որ մեկ անգամ չէ, որ հանդիպել եւ հեռախոսով զրուցել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ եւ նշել, որ այդ խոսակցությունների հիմնական թեման ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումն է։
«Սակայն միեւնույն ժամանակ լայնածավալ քննարկումներ են ընթանում Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ։ Այս տարի ակտիվ համագործակցություն է եղել ԵՄ-ի հետ։ Ինչպես գիտեք, մենք աշխատում ենք նոր համաձայնագրի վրա»,-ասել է նա։
Հուլիսի 15-ին Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ ԵՄ էներգետիկայի հանձնակատար Քադրի Սիմսոնը հուլիսի 18-ին կայցելեն Ադրբեջան եւ հանդիպումներ կունենան երկրի ղեկավարության հետ։
news.am