ՄԱԿ-ի ԱԽ-ը դատապարտել է Թուրքիայի հարձակումը Հյուսիսային Իրաքի վրա
Հուլիս 26, 2022 09:31 Asia/Tehran
Երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում, ՄԱԿ-ի ԱԽ-ը դատապարտել է հյուսիսային Իրաքի Դոհուկ նահանգի վրա թուրքական բանակի իրականացրած հրետանային հարձակումը:
ԱԽ-ը հայտարարել է Իրաքի տարածքային ամբողջականության, ինքնիշխանությանը և անկախությանն իր աջակցությունը։
Խորհրդի անդամ երկրները կոչ են արել անդամ բոլոր երկրներին ակտիվորեն համագործակցել Իրաքի կառավարության և այլ համապատասխան մարմինների հետ՝ աջակցելու հարձակման գործով հետաքննությանը:
Անցած չորեքշաբթի օրը Թուրքիան հարձակում է իրականացրել Իրաքի Դոհուկ նահանգի Պերե Ռուխ հանգստավայրի դեմ, ինչի հետևանքով զոհվել է 9 խաղաղ բնակիչ, ևս 23-ը վիրավորվել է:
Պիտակ