Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ իրադրությունը
https://parstoday.ir/hy/news/world-i178592-Պուտինն_անվտանգության_խորհրդի_անդամների_հետ_քննարկել_է_ԼՂ_իրադրությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2022 12:43 Asia/Tehran
  • Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ իրադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովն ընդգծել է, որ քննարկվել է նաև իրադրությունը՝ կապված ԼՂ-ում  հակամարտության սրման հետ: «Ընդգծվել է խիստ անհրաժեշտությունը՝ կյանքի կոչելու եռակողմ համաձայնության բոլոր դրույթները»,- ասել է նա:

armenpress.am