Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ
https://parstoday.ir/hy/news/world-i178838-Ադրբեջանական_զինուժը_խախտել_է_հրադադարի_պահպանման_ռեժիմը_կիրառելով_հրաձգային_զինատեսակներ
Օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել, հայտնում են Արցախի պաշտպանական գերատեսչությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2022 08:22 Asia/Tehran
  • Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ

Օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել, հայտնում են Արցախի պաշտպանական գերատեսչությունից։

«Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Ռուսական զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Օգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

armeniasputnik.am