Անտոնիու Գուտերիշը ողջունել Է հրադադարի հայտարարումը Գազայում
https://parstoday.ir/hy/news/world-i178916-Անտոնիու_Գուտերիշը_ողջունել_Է_հրադադարի_հայտարարումը_Գազայում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ԱնտոնիուԳուտերիշը ողջունում Է հրադադարի ռեժիմի սահմանման հայարարումը Գազայի հատվածում եւ բոլոր կողմերին կոչ Է անում պահպանելու այն, օգոստոսի 8-ին հայտնել Է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 08, 2022 12:58 Asia/Tehran
  • Անտոնիու Գուտերիշը ողջունել Է հրադադարի հայտարարումը Գազայում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ԱնտոնիուԳուտերիշը ողջունում Է հրադադարի ռեժիմի սահմանման հայարարումը Գազայի հատվածում եւ բոլոր կողմերին կոչ Է անում պահպանելու այն, օգոստոսի 8-ին հայտնել Է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գլխավոր քարտուղարը ողջունում Է Գազայում եւ Իսրայելում հրադադարի հայտարարումը (…), բոլոր կողմերին կոչ Է անում պահպանելու հրադադարի ռեժիմը»,- ասված Է Դյուժարիկի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է համաշխարհային կազմակերպության կայքում: Նշվում Է, որ Գուտերիշը «բարձր Է գնահատում Եգիպտոսին՝ խաղաղության վերականգման ուղղությամբ ՄԱԿ-ի հետ նրա համակարգված ջանքերի համար»: Օգոստոսի 5-ին իսրայելական բանակը հայտարարել Է «Լուսաբաց» գործողությունն սկսելու մասին Գազայում «Իսլամական ջիհադ»  խմբավորման դեմ:

Երեք օրում  Պաղեստինի Դիմադրությունը   հարյուրավոր հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: Օգոստսի 7-ին Եգիպտոսի միջնորդությամբ կողմերը համաձայնություն են ձեռք բերել հրադադարի շուրջ, որն ուժի մեջ Է մտել 23:30-ին (Երեւանի ժամանակով օգոստոսի 8-ի 00:30-ին), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am