Գերմանիան մտահոգված է Թուրքիայում պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու կապակցությամբ
Մայիս 21, 2016 08:23 Asia/Tehran
Գերմանիան իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի խորհրդարանում մի շարք պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու սահմանադրական փոփոխությունների առաջարկի ընդունման հետ կապված: Ինչպես հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով «Hurriyet» պարբերականին, այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Սայբերթը:
Սայբերթ խոսքով՝ նշյալ հարցն առաջիկայում քննարկվելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև կայանալիք հանդիպման ժամանակ:
Նշենք, որ վերջիններս մասնակցելու են մայիսի 23-24-ը Ստամբուլում կայանալիք Մարդու իրավունքների գագաթնաժողովին:
armedia.am
21/5/2016
Պիտակ