Գերմանիան մտահոգված է Թուրքիայում պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i17926-Գերմանիան_մտահոգված_է_Թուրքիայում_պատգամավորներին_անձեռնմխելիությունից_զրկելու_կապակցությամբ
Գերմանիան իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի խորհրդարանում մի շարք պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու սահմանադրական փոփոխությունների առաջարկի ընդունման հետ կապված: Ինչպես հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով «Hurriyet» պարբերականին, այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Սայբերթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2016 08:23 Asia/Tehran
  • Գերմանիան մտահոգված է Թուրքիայում պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու կապակցությամբ

Գերմանիան իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի խորհրդարանում մի շարք պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու սահմանադրական փոփոխությունների առաջարկի ընդունման հետ կապված: Ինչպես հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով «Hurriyet» պարբերականին, այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Սայբերթը:

Սայբերթ խոսքով՝ նշյալ հարցն առաջիկայում քննարկվելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև կայանալիք հանդիպման ժամանակ:

Նշենք, որ վերջիններս մասնակցելու են մայիսի 23-24-ը Ստամբուլում կայանալիք Մարդու իրավունքների գագաթնաժողովին:

armedia.am

21/5/2016