Ալիևը հերթական անգամ խոսել է ղարաբաղյան տարածաշրջանում ռազմական գործողությունների մասին
Ադրբեջանի նախագահը ևս մեկ անգամ հայտարարել է, որ այդ երկիրն իրավունք ունի ռազմական գործողություններ իրականացնել Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջանում։
Իլհամ Ալիևն ասել է. «Բաքվի իրավունքն է ռազմական գործողություններ իրականացնել Ղարաբաղում, ինչպես դա տեղի ունեցավ օգոստոսի սկզբին՝ ԱԹՍ-ների, հրետանու և նռնականետերի կիրառմամբ՝ Լաչինում»:
Ավելի վաղ, հայկական կողմը հայտարարել էր, որ Ադրբեջանի վերջին հարձակումների հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 19 հայ զինծառայող։
Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին, որ հարձակումն իրականացվել է ի պատասխան հայկական ուժերի կողմից ադրբեջանցի զինվորի սպանության։
Ալիևը նշել է. «Ղարաբաղի տարածաշրջանում ապրող հայերը պետք է ճիշտ քայլեր ձեռնարկեն։ Նրանք պետք է հասկանան, որ իրենց ապագան կախված է Ադրբեջանի հասարակությանը միանալուց»։
Նշելով, որ Լաչինի միջանցքի գյուղերի հայ բնակիչները հնարավորիսն արագ պետք է լքեն տարածքը, Ալիևը հավելել է, որ օկուպանտ երկիրը չի կարող օկուապցված տարածքներում անօրինական կերպով տներ կառուցել: