ԱՄՆ ներխուժումից ի վեր Աֆղանստանը դարձել էր խոշորագույն նարկոլաբորատորիա. ՌԴ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i179678-ԱՄՆ_ներխուժումից_ի_վեր_Աֆղանստանը_դարձել_էր_խոշորագույն_նարկոլաբորատորիա._ՌԴ_ԱԳՆ
ԱՄՆ ռազմական ներկայության ընթացքում Աֆղանստանը դարձել էր խոշորագույն «մետամֆետամինային լաբորատորիան», ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ նոր մարտահրավերների և սպառնալիքների դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Տարաբրինը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 17, 2022 14:12 Asia/Tehran
  • ԱՄՆ ներխուժումից ի վեր Աֆղանստանը դարձել էր խոշորագույն նարկոլաբորատորիա. ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ ռազմական ներկայության ընթացքում Աֆղանստանը դարձել էր խոշորագույն «մետամֆետամինային լաբորատորիան», ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ նոր մարտահրավերների և սպառնալիքների դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Տարաբրինը:

«Այդ երկրում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցների քսանամյա ներկայության ընթացքում Աֆղանստանը վերածվել էր նարկոպետության. օփիատների ապօրինի արտադրության ծավալը, 2001 թվականի մակարդակի համեմատ, աճել էր գրեթե 40 անգամ»,-ասել է Տարաբրինը:

2021 թվականի օգոստոսի սկզբին թալիբները («Թալիբան» շարժում*) ակտիվացրին հարձակումն Աֆղանստանի կառավարական ուժերի վրա, օգոստոսի 15-ին մտան Քաբուլ և հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է: Մինչև օգոստոսի վերջ Քաբուլի օդանավակայանից, որն ամերիկացի զինվորականների պահպանության տակ էր, Արևմուտքի երկրների քաղաքացիների և նրանց հետ համագործակցող աֆղանցիների զանգվածային տարհանում էր ընթանում:

Օգոստոսի լույս 31-ի գիշերն ամերիկացի զինվորականները լքեցին Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով Աֆղանստանում ԱՄՆ-ի և կոալիցիայի գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը: Սեպտեմբերի սկզբին հայտարարվեց Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը, որը գլխավորեց Մոհամադ Հասան Ախունդը:

armeniasputnik.am