Ամերիկյան ականակիրը Չինաստանի դեմ սադրիչ քայլի է դիմել
https://parstoday.ir/hy/news/world-i1798-Ամերիկյան_ականակիրը_Չինաստանի_դեմ_սադրիչ_քայլի_է_դիմել
Հեռակառավարվող հրթիռներով օժտված ամերիկյան էսկադրոնային ականակիրը Չինաստանի հարավային ծովում անցել է մի կղզու մոտով , որն ըստ Պեկինի , Չինաստանին է պատկանում :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2016 13:25 Asia/Tehran
  • Ամերիկյան  ականակիրը  Չինաստանի դեմ սադրիչ քայլի է դիմել

Հեռակառավարվող հրթիռներով օժտված ամերիկյան էսկադրոնային ականակիրը Չինաստանի հարավային ծովում անցել է մի կղզու մոտով , որն ըստ Պեկինի , Չինաստանին է պատկանում :

Շաբաթ հունվարի 30-ին Պենտագոնի խոսնակ ՝ Ջեֆ Դևիսը հայտարարել է .-«Ամերիկյան Curtis Wilbur ականակիրը մոտեցել է Պարասելյան եռյակ կղզիների Տրիտոն կղզու տարածքին՝ առանց չինական ռազմանավերի հանդիպելու»:

«Կղզու մոտից ականակրի անցումը պատասխան քայլ է ՝ կղզիների վերաբերյալ Չինաստանի , Վիետնամի ու Թայվանի հավակնությանը , որոնք միտում են սահմանափակել ծովերում ազատ նավարկությունը».-ասել է Դևիսը :

Վերջին ամիսներին ԱՄՆ-ն Չինաստանի հարավային ծովում ռազմական սադրիչ քայլերի է դիմել :

Անցյալ տարվա սեպտեմբերին , ամերիկյան «Բի-52» կործանիչը և մի քանի այլ կործանիչներ անցել էին վիճելի կղզիների երկնքով :

Հակադարձելով այդ քայլին , Չինաստանը մարտական պատրաստվածության բերեց իր ռազմական ուժերին՝ ամերիկյան կործանիչներին ազդարարելով հեռանալ տարածքից :

Չինաստանի պաշտպանության նախարարությունը ԱՄՆ-ից պահանջել է հրաժարվել նմանօրինակ քայլերից և չվնասել երկու երկրի միջև հարաբերություններին :