Ամերիկյան ականակիրը Չինաստանի դեմ սադրիչ քայլի է դիմել
Հեռակառավարվող հրթիռներով օժտված ամերիկյան էսկադրոնային ականակիրը Չինաստանի հարավային ծովում անցել է մի կղզու մոտով , որն ըստ Պեկինի , Չինաստանին է պատկանում :
Շաբաթ հունվարի 30-ին Պենտագոնի խոսնակ ՝ Ջեֆ Դևիսը հայտարարել է .-«Ամերիկյան Curtis Wilbur ականակիրը մոտեցել է Պարասելյան եռյակ կղզիների Տրիտոն կղզու տարածքին՝ առանց չինական ռազմանավերի հանդիպելու»:
«Կղզու մոտից ականակրի անցումը պատասխան քայլ է ՝ կղզիների վերաբերյալ Չինաստանի , Վիետնամի ու Թայվանի հավակնությանը , որոնք միտում են սահմանափակել ծովերում ազատ նավարկությունը».-ասել է Դևիսը :
Վերջին ամիսներին ԱՄՆ-ն Չինաստանի հարավային ծովում ռազմական սադրիչ քայլերի է դիմել :
Անցյալ տարվա սեպտեմբերին , ամերիկյան «Բի-52» կործանիչը և մի քանի այլ կործանիչներ անցել էին վիճելի կղզիների երկնքով :
Հակադարձելով այդ քայլին , Չինաստանը մարտական պատրաստվածության բերեց իր ռազմական ուժերին՝ ամերիկյան կործանիչներին ազդարարելով հեռանալ տարածքից :
Չինաստանի պաշտպանության նախարարությունը ԱՄՆ-ից պահանջել է հրաժարվել նմանօրինակ քայլերից և չվնասել երկու երկրի միջև հարաբերություններին :