Թուրքիան Ուկրաինային փոխանցել է սեփական արտադրության 50 զրահամեքենա
https://parstoday.ir/hy/news/world-i180138-Թուրքիան_Ուկրաինային_փոխանցել_է_սեփական_արտադրության_50_զրահամեքենա
Անկարան Կիև է մատակարարել 50 Kirpi զրահամեքենա՝ ուժեղացված հակականային հնարավորությամբ։ Այս մասին հայտնում է Defense news-ը՝ հղում անելով թուրքական կառավարության աղբյուրին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2022 12:00 Asia/Tehran
  • Թուրքիան Ուկրաինային փոխանցել է սեփական արտադրության 50 զրահամեքենա

Անկարան Կիև է մատակարարել 50 Kirpi զրահամեքենա՝ ուժեղացված հակականային հնարավորությամբ։ Այս մասին հայտնում է Defense news-ը՝ հղում անելով թուրքական կառավարության աղբյուրին։

«Գործարքի շրջանակներում Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Ուկրաինային մատակարարել է Kirpi-ի 50 միավորից բաղկացած առաջին խմբաքանակը: Կլինեն հետագա մատակարարումներ», - ասել է աղբյուրը, ով ցանկացել է անանուն մնալ:

Kirpi-ի արտադրությամբ զբաղվող թուրքական BMC ընկերությունը հաստատել է մատակարարումների փաստը։ Միաժամանակ ընկերության անանուն ներկայացուցիչն ընդգծել է, որ BMC-ն գործարքին չի մասնակցել, և թուրքական իշխանությունները իրենց զինանոցից զրահամեքենաներ են ուղարկել Ուկրաինա։

Defense News-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Թուրքիան պայմանագրեր էր կնքել BMC-ի հետ՝ գնելու 614 միավոր Kirpi 1 և 529 միավոր Kirpi 2: Ավելի քան 1,5 հազար Kirpis վաճառվել է երկու հարյուր օտարերկրյա գնորդների:

araratnews.am