Թուրքիան Ուկրաինային փոխանցել է սեփական արտադրության 50 զրահամեքենա
Անկարան Կիև է մատակարարել 50 Kirpi զրահամեքենա՝ ուժեղացված հակականային հնարավորությամբ։ Այս մասին հայտնում է Defense news-ը՝ հղում անելով թուրքական կառավարության աղբյուրին։
«Գործարքի շրջանակներում Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Ուկրաինային մատակարարել է Kirpi-ի 50 միավորից բաղկացած առաջին խմբաքանակը: Կլինեն հետագա մատակարարումներ», - ասել է աղբյուրը, ով ցանկացել է անանուն մնալ:
Kirpi-ի արտադրությամբ զբաղվող թուրքական BMC ընկերությունը հաստատել է մատակարարումների փաստը։ Միաժամանակ ընկերության անանուն ներկայացուցիչն ընդգծել է, որ BMC-ն գործարքին չի մասնակցել, և թուրքական իշխանությունները իրենց զինանոցից զրահամեքենաներ են ուղարկել Ուկրաինա։
Defense News-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Թուրքիան պայմանագրեր էր կնքել BMC-ի հետ՝ գնելու 614 միավոր Kirpi 1 և 529 միավոր Kirpi 2: Ավելի քան 1,5 հազար Kirpis վաճառվել է երկու հարյուր օտարերկրյա գնորդների:
araratnews.am