Լավրովը մոտ ապագայում կհանդիպի իր իրանցի գործընկերոջ հետ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ մոտ ապագայում կհանդիպի իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հուլիսի 19-ին Թեհրանի գագաթաժողովին ընդունվեց երեք նախագահների համատեղ հայտարարությունը... Իհարկե, մենք ուշադրություն ենք դարձնում այն գործնական քայլերին, որոնք անհրաժեշտ են մեր ղեկավարների պայմանավորվածությունների լիարժեք իրականացման համար։ Այս թեման, իհարկե, գլխավորներից մեկն էր նախագահ Էրդողանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած վերջին այցի ժամանակ, երբ նա մանրամասն բանակցություններ վարեց ՌԴ նախագահի հետ։ Նույն թեման կլինի կենտրոնական թեմաներից մեկն Իրանի արտգործնախարարի հետ իմ հերթական հանդիպման ժամանակ»,- ասել է Լավրովը Սիրիայի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո։