Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i180258-Թուրքիայի_և_Ադրբեջանի_արտգործնախարարները_հեռախոսազրույց_են_ունեցել
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտգործնախարարությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2022 13:13 Asia/Tehran
  • Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտգործնախարարությունը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։  Այս մասին Twitter-ում գրառել է  նաև Ադրբեջանի արտգործնախարարը։

Բայրամովի հաղորդմամբ՝ Չավուշօղլուի հետ արդյունավետ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական դաշինքին առնչվող հարցեր, թյուրքալեզու պետությունների համագործակցության վերաբերյալ ծրագրերը, ինչպես նաև բազմակողմ հարթակներում համագործակցության հետագա ընդլայնման առնչվող հարցեր։

Իրավաբան.net