Լաչինն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ
Ադրբեջանի Հանրապետության նախագահը ուրբաթ օրը հայտարարել է, որ Լաչին քաղաքի վերահսկողությունը պաշտոնապես փոխանցվել է այս երկրին, և ռազմական ուժերն արդեն տեղակայվել են քաղաքում։
Իլհամ Ալիևը Twitter-ում գրել է. «Շնորհավորում եմ Լաչինի և Ադրբեջանի ժողովրդին: Օգոստոսի 26-ին մենք ադրբեջանցիներս վերադարձրինք Լաչին քաղաքտ։ Ադրբեջանական բանակն այժմ տեղակայված է Լաչին քաղաքում, իսկ Զաբուխ և Սոս գյուղերը հսկողության տակ են»։
Sputnik-ի փոխանցմամբ՝ Լաչինը գտնվում է Ստեփանակերտ քաղաքի և Հայաստանի միջև երթուղու վրա։ Հայկական բանակը և ռուսական խաղաղապահ ուժերը լքել են Լաչինի շրջանը։
Հայաստանի և Արցախի իշխանությունները մինչև օգոստոսի 25-ն իրականացրել են Բերձոր, Ներքին Սուս եւ Աղավնո բնակավայրերի տարհանումը:
Նշված երեք բնակավայրերը տեղակայված են Լաչինի միջանցքի երկայնքով:
Մի քանի շաբաթ տևած անորոշ վիճակից հետո, այս երեք բնակավայրերի բնակիչները 20 օրվա ընթացքում լքեցին բնակավայրերը, քանի որ դրանց վերահսկողությունն անցել էր Ադրբեջանին:
Հայկական լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են բնակիչներն իրենց տները լքելուց առաջ հրկիզում դրանք:
44 օրյա պատերազմի հրադադարի փաստաթղթի համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են առաջիկա երեք տարվա ընթացքում կառուցել Լաչինի միջանցքի համար այլընտրանքային երթուղի, որտեղ կտեղակայվեն ռուս խաղաղապահները։