Ադրբեջանի ԶՈւ-ն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ
Օգոստոս 29, 2022 05:18 Asia/Tehran
Ադրբեջանական զինուժն օգոստոսի 28-ին անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից։
Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդել են, որ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։
Տուժածներ չկան:
Իրավապահ կառույցներն ռուսական խաղաղապահ զորակազմի հետ իրականացնում են ստուգումներ։
lurer.com
Պիտակ