Այդ օրը եկավ. ՄԱԳԱՏԷ-ն առաքելություն է ուղարկում Զապորոժիեի ԱԷԿ
https://parstoday.ir/hy/news/world-i180612-Այդ_օրը_եկավ._ՄԱԳԱՏԷ_ն_առաքելություն_է_ուղարկում_Զապորոժիեի_ԱԷԿ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ կազմակերպության դիտորդական առաքելությունն այս շաբաթ կայցելի Զապորոժիեի ատոմակայան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2022 05:38 Asia/Tehran
  • Այդ օրը եկավ. ՄԱԳԱՏԷ-ն առաքելություն է ուղարկում Զապորոժիեի ԱԷԿ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ կազմակերպության դիտորդական առաքելությունն այս շաբաթ կայցելի Զապորոժիեի ատոմակայան։

«Այդ օրը եկավ, ՄԱԳԱՏԷ-ի օգնության և աջակցության առաքելությունն արդեն Զապորոժիե ԱԷԿ–ի ճանապարհին է: Մենք պետք է ապահովենք Ուկրաինայի և Եվրոպայի ամենամեծ միջուկային օբյեկտի անվտանգությունն ու պահպանությունը: Ես հպարտ եմ, որ ղեկավարում եմ այն առաքելությունը, որն այս շաբաթվա վերջին կհասնի Զապորոժիեի ԱԷԿ»,- գրել է Գրոսսին Twitter-ում։

Զապորոժիեի շրջանի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են ընդունել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությանը Զապորոժիեի ատոմակայանում և ապահովել նրանց լիարժեք անվտանգությունը, սակայն հարց է` ուկրաինական կողմն այդ ընթացքում «լռության ռեժիմ» կպահպանի, թե ոչ։

Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:

armeniasputnik.am