Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում առաջխաղացում կա․ Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i180816-Հարավային_Կովկասում_հաղորդակցությունների_ապաշրջափակման_գործընթացում_առաջխաղացում_կա_Լավրով
Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը գործնական առումով առաջխաղացում ունի, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է arka.am-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2022 13:44 Asia/Tehran
  • Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում առաջխաղացում կա․ Լավրով

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը գործնական առումով առաջխաղացում ունի, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է arka.am-ը։

«Հարավային Կովկասում առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը քննարկում է եռակողմ խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի մասնակցությամբ։ Այն աշխատում է ռիթմիկ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման հարցերով հանդիպումների հետ միաժամանակ»,- իրանցի գործընկերոջ հետ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ կողմերը զգալի առաջընթաց են գրանցել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում։

«Դրանք, հուսով եմ, կձևակերպվեն շատ մոտ ապագայում, և հատկապես կարևոր է, որ աշխատանքը վակուումում չի տեղի ունենում, մեկուսացած չէ և սերտ կապված է ավելի լայն տրանսպորտային նախագծերի՝ այդ թվում՝ Հյուսիս-Հարավի հետ, որում շահագրգռված են նաև մեր իրանցի գործընկերները»,- ասել է Լավրովը։

Ինչ վերաբերում է գլոբալ, տարածաշրջանային նշանակությունը, ապա, Լավրովի խոսքով, «դա, ի թիվս այլ բաների, կայանում է նաև լոգիստիկ շղթաների կառուցման մեջ, որոնք անկախ կլինեն այն երկրներից, որոնք ոչ պատշաճ վերաբերմունք են ցուցաբերում տարածաշրջանում իրենց գործընկերների շահերի նկատմամբ»։

lragir.am