Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում առաջխաղացում կա․ Լավրով
Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը գործնական առումով առաջխաղացում ունի, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է arka.am-ը։
«Հարավային Կովկասում առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը քննարկում է եռակողմ խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի մասնակցությամբ։ Այն աշխատում է ռիթմիկ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման հարցերով հանդիպումների հետ միաժամանակ»,- իրանցի գործընկերոջ հետ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ կողմերը զգալի առաջընթաց են գրանցել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում։
«Դրանք, հուսով եմ, կձևակերպվեն շատ մոտ ապագայում, և հատկապես կարևոր է, որ աշխատանքը վակուումում չի տեղի ունենում, մեկուսացած չէ և սերտ կապված է ավելի լայն տրանսպորտային նախագծերի՝ այդ թվում՝ Հյուսիս-Հարավի հետ, որում շահագրգռված են նաև մեր իրանցի գործընկերները»,- ասել է Լավրովը։
Ինչ վերաբերում է գլոբալ, տարածաշրջանային նշանակությունը, ապա, Լավրովի խոսքով, «դա, ի թիվս այլ բաների, կայանում է նաև լոգիստիկ շղթաների կառուցման մեջ, որոնք անկախ կլինեն այն երկրներից, որոնք ոչ պատշաճ վերաբերմունք են ցուցաբերում տարածաշրջանում իրենց գործընկերների շահերի նկատմամբ»։
lragir.am